ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Յուվենտուսը» եզրափակչում է

«Յուվենտուսը» եզրափակչում է
10.05.2017 | 13:18

Կիսաեզրափակչի երկրորդ խաղում էլ «Յուվենտուսը» պարտության մատնեց «Մոնակոյին»: Մոնեգասկերն այս անգամ էլ երկու գնդակ բաց թողեցին՝ մխիթարվելով նրանով, որ գոնե կարողացան գտնել Բուֆոնի դարպասը տանող ճանապարհը: Այսպիսով ընդհանուր դիմակայության գոլերի հարաբերակցությունը 4:1 է՝ հօգուտ թուրինցիների: Եզրափակչում նրանց մրցակիցը կլինի մադրիդյան «Աթլետիկո»-«Ռեալ» զույգի հաղթողը:

Այդ դիմակայությունն այսօր է: Առավել ռեալ են ներկայանում «սերուցքայինների» շանսերը, ովքեր առաջին հանդիպումը շահել են երեք անպատասխան գնդակի առավելությամբ, սակայն սա չի նշանակում, թե «Աթլետիկոն» կռիվ չի տալու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ